Ծանր մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվեց Վրաստանում

Ծանր մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվեց Վրաստանում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության, ՀՀ-ում Վրաստանի ոստիկանության ներկայացուցչի և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վրաստանում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 1-ին ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխվել 42-ամյա Եվգենի Գ.-ն: Նա 2022 թ. մարտի 2-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0