Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ ինչ-որ միջանցք ստեղծվի. դեսպան

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ ինչ-որ միջանցք ստեղծվի. դեսպան

Տարածաշրջանային նման զարգացումների ֆոնին՝ Իրանը և Հայաստանը համակարծիք են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները ճանաչելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ 

Նրա խոսքով՝ երկու երկրների գործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի, երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են վերջին մեկ տարվա ընթացքում:

«2021 թվականի ամռանը Գորիս-Կապան երթուղում առաջացած խնդիրների պատճառով ստեղծված վիճակը ևս մեզ համար օրակարգային էր։ ՀՀ կառավարությունը զգալի ջանքեր գործադրեց՝ այլընտրանքային ճանապարհներ գործարկելու ուղղությամբ, և դա ապացուցեց, որ մեզ անհրաժեշտ են անվտանգ ճանապարհներ։ Հուսով ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը էապես կփոխվի»,- նշեց դեսպանը։

Աբբաս Բադախշան Զոհուրիի դիտարկմամբ՝ բարձրորակ և հարմար տրանսպորտային ուղիները հնարավորություն կտան միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերը բարձրացնելու առումով։ «Իրանի և Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի շահերին, այլ նաև տրանսպորտային երթուղու բոլոր շահառուները դա կընկալեն որպես սպառնալիք իրենց դեմ»,- շեշտեց դեսպանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հասկանալով երկու երկրների էլիտաները պետք է հետամուտ լինեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Դեսպանն ընդգծել է՝  որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցնքերի, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։

«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ, այլ ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն», – հավելեց Իրանի դեսպանը:

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0