Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե «Նեմեսիս»-ի հուշարձանը չապամոնտաժվի. Չավուշօղլու

Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե «Նեմեսիս»-ի հուշարձանը չապամոնտաժվի. Չավուշօղլու

Թուրքիան կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Նրա խոսքով, եթե դա տեղի չունենա, ապա թուրքական կողմն այս հարցում նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ։

«Թուրքիան նախազգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան փակել էր իր օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Չավուշօղլուն որոշումը բացատրել էր Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացմամբ: Նրա կարծիքով՝ դա «սադրանք էր»:

Օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում տեղի է ունեցել «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը: Հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները:

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0