
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:17-ին
- Լուրեր
- 06․02․2023
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:17-ին.:
Ավելի ուշ 6,4-6,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս երեք երկրաշարժ է տեղի ունեցել Գազիանթեփ գավառում։ Ստորերկրյա ցնցումները զգացվել են Թուրքիայի մի քանի շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում և Հայաստանում, հայտնում է Al Hadath-ը։
Այս պահին հայտնի է առնվազն 118 մարդու մահվան մասին Թուրքիայում և հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը, զոհվել է առնվազն 76 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 440-ը։ Սիրիայում, տեղի առողջապահության նախարարության տվյալներով, կա առնվազն 42 զոհ և մոտ 200 վիրավոր։ Al Hadath հեռուստաալիքը միաժամանակ հայտնում է, որ Սիրիայում զոհերի թիվն արդեն գերազանցել է 100-ը