Զգուշացեք զեղծարարներից

Զգուշացեք զեղծարարներից

Հարգելի հաճախորդ,

Համացանցում վերջերս նկատվում են հրապարակումներ, որոնց միջոցով որոշ քաղաքացիներ փորձում են վաճառել կամ գնել բանկային քարտեր՝ տարբեր նպատակներով։

Ձեր իսկ ֆինանսական անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում և հորդորում ենք զգոնություն ցուցաբերել և խուսափել բանկային քարտերի առուվաճառքից, քանի որ նմանատիպ գործողություններն ապօրինի են և կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների, ինչպիսիք են խոշոր ֆինանսական կորուստները։

Հիշեցնենք նաև, որ ոչ մի դեպքում չի կարելի երրորդ անձանց տրամադրել Ձեր՝

🔶 Idram&IDBank հավելվածի գաղտնաբառը և PIN-կոդը,

🔶 Վճարային քարտը,

🔶 Քարտի CVV-ն,

🔶 Ձեր հեռախոսահամարին ուղարկված մեկանգամյա կոդը։

Խնդրում ենք զգուշանալ կասկածելի առաջարկներից, իսկ հարցերի և խնդիրների դեպքում անհապաղ կապ հաստատել Բանկի հետ՝ նախքան որևէ գործողության դիմելը։

Բանկի հետ կարող եք կապվել շուրջօրյա հեռախոսահամարներով՝ +374 10 59 33 33, +374 60 27 33 33 և +374 12 33 33 33, կամ գրել սոցիալական ցանցերի պաշտոնական էջերով։

Իրազեկված ես՝ պաշտպանված ես։

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0