«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում համերգներով հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Դենիս Մացուևը

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում համերգներով հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Դենիս Մացուևը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում փետրվարի 1-ին և 2-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա ռուս աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Դենիս Մացուևը:

Դենիս Մացուևը փետրվարի 1-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Կհնչի Ռախմանինովի դաշնամուրի N 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին նույն դահլիճում անվանի երաժիշտը հանդես կգա մենահամերգով: Կհնչեն Չայկովսկու «Տարվա եղանակները», Ռախմանինովի N2 Էտյուդ-պատկերը և N5 Պրելյուդը, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունները

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0