Երիտասարդը փորձել է բանկում կեղծ դոլարանոցներ իրացնել

Երիտասարդը փորձել է բանկում կեղծ դոլարանոցներ իրացնել

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ բանկերից մեկի մասնաճյուղում մի քաղաքացի 4 հատ կեղծ 100-դոլարանոց է ներկայացրել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված մասնաճյուղում ձերբակալել է 31-ամյա երիտասարդին և ներկայացրել Նոր Նորքի բաժին:

Բաժնում նրա մոտից հայտնաբերվել են կեղծ թղթադրամները: Կատարվում է նախաքննություն:

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0