
Երեխաները կապկպվածեն եղել, մայրը կիսակախված. Սպանված ընտանիքի հայրը այսօր կլինի Հայաստանում. Բացառիկ մանրամասներ
- Քրեական
- 10․11․2022
Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը այսօր երեկոյան կլինի Հայաստանում, նրան տեղյակլ են պահել կատարվածի մասին, վերջինս առաջին իսկ չվերթով վերադառնում է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը:
Հարցին, թե ի վերջո ինչ վարկածներ են այս պահին շրջանառվում ասաց.
-Հավատացեք ոչ մի, բոլորի համար շոկային է կատարվածը: Ասում են պարտքեր են ունեցել, բայց ոչ ոք պարտքի համար նման քայլի չէր գնար, սա գազանություն է, որը ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում: Ասում են` երեխաները կապկպվածեն եղել, մայրը կիսակախված, կապկպված վիճակում:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Համայնքի տներից մեկում այսօր հայտնաբերվել են 31-ամյա կնոջ և 2 երեխաների դիերը։ Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: