
Երաժշտական հաստատություններին կնվիրաբերվի 30 ռոյալ կամ դաշնամուր
- Մշակույթ
- 23․03․2023
Հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը և Վիեննայի «Բեթհովեն» կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանը Հայաստանում են. նրանց ընդունել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում հիմնել է Վիեննայի «Բեթհովեն» կոնսերվատորիան:
Կոնսերվատորիայի հովանավորն է գերմանական Bechstein համերգային դաշնամուրներ արտադրող ընկերությունը, որի հետ Սիրանուշ Գալոյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին ավելի քան 30 ռոյալ կամ դաշնամուր նվիրաբերելու հարցում