«Ես ծնվել եմ ստեղծագործելու համար».ԱԼ ԱՆԱՆՅԱՆ

«Ես ծնվել եմ ստեղծագործելու համար».ԱԼ ԱՆԱՆՅԱՆ

«Իրավունքը» զրուցել է նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ հետ:

 Ինչպե՞ս եք պատրաստվում հերթական ցուցահանդեսին:

-Ինչպես գիտենք նկարիչները ստեղծագործում են, ստեղծագործում ու մի օր էլ ներկայացնում են հանրության դատին: Հիմա ես նույնպես իմ նոր ստեղծագործությունները ուզում եմ ներկայացնել իմ սիրելի երկրպագուներին, նրանց նվիրելով նոր երանգներ ու նոր ստեղծագործություններ: Անհատական ցուցահանդեսս կկայանա հունիսի 3-ին, ժամը 17:00, Երևանում՝ «Փյունիկ» զարգացման կենտրոնում:

Առօրյան չի՞ խանգարում Ձեզ մասնագիտական գործունեությամբ զբաղվելուն:

-Առօրյան երբեմն օգնում է: Եթե փնտրենք խանգարող հանգամանքներ` միշտ էլ կգտնենք, բայց ավելի լավ է փնտրենք օգնող հանգամանքներ:

Բամբասանքներ, չարախոսություններ լսո՞ւմ եքՁեր հասցեին: Չէ՞ որ միշտ էլ լինում են  մարդիկ ովքեր իրենց վատ էներգիայով կփորձում են խանգարել:

-Կարծում եմ այն մարդիկ ովքեր շատ թե քիչ ունեն ճանաչում, հեռու չեն հայկական ժողովրդական բամբասանքներից: Ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ամեն ոք ամեն ինչ ընկալում և վերլուծում է իր բնածին ընդունակությունների սահմաններում: Եթե իրենց կյանքը կլցվի բամբասանքից կամ չարախոսությունից` թող բամբասեն: Իսկ ես չեմ կենտրոնանում բամբասանքների վրա, հակառակ դեպքում` չեմ հասցնի կտավին տալ այն ամենը ինչ տրվում է ինձ ի վերուստ: Ախր ես ծնվել եմ ստեղծագործելու համար, ոչ թե ռիթմից ընկնելու և ականջ դնելու ցանկացած վերլուծության:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0