ԵՊՀ-ի աղբամանի պիպետկեքը

ԵՊՀ-ի աղբամանի պիպետկեքը

Բարև Ձեզ,պարոն Ղուկասյան, տեսնելով Ձեր տելեգրամյան ալիքում ԵՊՀ-ի աղբամանի պիպետկեքը, չկարողացա անտարբեր մնալ այն իրավիճակի շուրջ, որը տիրում է Ամերիկյան համալսարանում:

Ես ամերիկյանի ուսանող եմ: Սկսեմ նրանից, որ մինչև համալսարան մտնելը շենքի շուրջը լիքը պիպետկաներ են գցած: Համալսարանում կան թմրանյութեր տարածող ուսանողներ: Չկա համալսարանում զուգարան , որ պլանի և սիգարետի հոտ չլինի(խոսքը ոչ միայն տղաների զուգարանի մասին է,այլ նաև աղջիկների):

Համալսարանում գիշերվա ժամերին(մոտավոր 10-11ից հետո) հավաքվում են մի 20 ուսանող( և´ հայ, և´ արտասահմանցի) էպիկի լաբ կոչվող տարածքում, հյութերի բաժակների մեջ լցնում են խմիչքներ և մտնում, խմում են լաբում: Լաբի կողքը կա կիսակառույց տարածք, որտեղ մտնում պիպեկեքով ծխում են պլան: Պլան ծխում են նաև, համալսարանի դիմացը կանգնած, պատերի տակ, հետևի այգում, կարճ ասած որտեղ ուզեն:

Համալսարանի այդ լաբը բաց է ամբողջ գիշեր և անվտանգության աշխատակիցները ամեն ինչ տեսնում են և լավ գիտեն ինչ է կատարվում ներսում: Նաև, շեշտեմ, որ գիշերվա ժամերին համալսարան են մտնում նաև անձիք, ովքեր ուսանող չեն, և ոչ ոք իրենց չի ստուգում:

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0