
Եգիպտացի հնագետները ոսկե լեզուներով մումիաներ են հայտնաբերել
- Լուրեր
- 30․11․2022
Եգիպտացի հնագետները, ովքեր աշխատում են Նեղոսի դելտայի Մինուֆիա գավառում գտնվող տաճարում, հայտնաբերել են ոսկե լեզուներով մի քանի մումիա: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, հաղորդում է «Դելովոյ Ղազախստանը » ։
Ոսկե լեզուներով մի քանի մումիաներ են հայտնաբերվել տարբեր դարաշրջանների, ներառյալ ուշ դինաստիկ և հելլենիստական ժամանակաշրջանների դամբարաններում, ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մումիաները վատ են պահպանված։ Սա նշանակում է, որ գերեզմանները թալանվել են։
Հայտնաբերվել են նաև ոսկու թիթեղներով փաթաթված մի քանի կմախք, մի քանի մարդանման փայտե սարկոֆագներ, խեցեղեն և մումիֆիկացման նյութեր:
Գիտնականները կարծում են, որ «լեզուները պատրաստված են ոսկուց, որպեսզի ապահովեն, որ հանգուցյալը կկարողանա խոսել հանդերձյալ կյանքում», – Xinhua-ին ասել է հնագետ Բահաա ալ-Նագարը:
Նրա խոսքով՝ հին ժամանակներում տիրակալներն իրենց դիմակները, մատներն ու լեզուն զարդարում էին ոսկով, քանի որ սա հավերժական նյութ է, որը միշտ վառ է մնում։