
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
- Լուրեր
- 05․12․2022
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․
Մասնավորապես, փակ են լինելու
- Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
- Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
- Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1
+1