
Գալստյանը Քննչական կոմիտեում խոշտանգումների է ենթարկվել
- Քաղաքական
- 29․04․2023
«Ֆիզիկական վնասվածքներ ունի, աչքը վնասված է, հեմատոմա, շրթունքները պատռված են, մարմնի վրա կան քերծվածքներ, կապտուկներ, այտուցներ, իսկ քանի որ կոկորդին էլ են կանգնել, կարմրություն կա։ Այս մասին տեղեկացրեց «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով օրեր առաջ բերման ենթարկված «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։
«Գալստյանը անուններ չի չնշել, քանի որ վախենում է իր և որդու կյանքի համար, որդուն սպառնացել են բերել ոստիկանություն, սպանել, հոսանքահարել են, փաստաբանը հաղորդում է տվել և միջնորդել է, որ Արտակ Գալստյանը ենթարկվի. դատաբժշկական փորձաքննություն։