
Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Արցախ
- 15․12․2022
Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը նույնպես Ադրբեջանի կողմից արգելափակված է , և Արցախը զրկված է գազից,
Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
[Արցախի տեղեկատվական շտաբ]