
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.11.2022-04.12.2022)
- Եղանակ
- 30․11․2022
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.2°C (2010 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.6°C (1994թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ