
Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ բնական գազի ենթադրյալ դադարեցման մասին հայտարարությունները կեղծ են․ Բայրամով
- Արցախ
- 15․12․2022
Ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում Ադրբեջանի կողմից բնական գազի ենթադրյալ դադարեցման մասին հայտարարությունները կեղծ են։
Այս մասին այսօր, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ «Ազերիգազ» արտադրական ասոցիացիան այս կապակցությամբ ավելի վաղ հայտարարություն է տարածել։
«Եթե խնդիր կա, պետք է հետաքննել ու շտկել։ Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ստեղծել։
Ադրբեջանի մյուս շրջաններում ցուրտ եղանակային պայմանների պատճառով նման խնդիրներ առաջանում են, և սա առաջին անգամը չէ։
Եթե կապ լիներ տեղի բնակչության և պետական կառույցների միջև, ապա հարցը ժամանակին կլուծվեր։ Հայերը խուսափում են շփվել ադրբեջանական կողմի հետ՝ դրամատիզմը մեծացնելու համար»,- շեշտել է Բայրամովը։
Հիշեցնենք, նոյեմբերի 13-ից Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: