
ԱԱ․ Հովհաննես Բաչկովի հաղթական մեկնարկը
- Սպորտ
- 04․05․2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։
Մայիսի 4-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզին։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով։ Արթուր Ղազարյանը (60 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ) դուրս են մնացել պայքարից։
60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։ Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:
Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը: 86 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:
Բարեղամ Հարությունյանը (48 կգ) պարտվել է մեկնարկային մենամարտում։ Մրցակիցը կուբացի Ալեխանդրո Կլարոն էր։
Ռինգ դուրս կգան նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ):